Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ԵՄ-ի չի դադարում պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի համար

ԵՄ-ի չի դադարում պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի համար
15.10.2018 | 01:47

Եվրամիությունը շարունակում է մատ թափ տալ Ռուսաստանի վրա ու պատրաստվում ավանդական դարձած պատժամիջոցների նոր ցանկ հրապարկել: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ ԵՄ անդամ երկրների Լյուքսենբուրգում հոկտեմբերի 15-ին կայանալիք բնակցությունների ժամանակ կհայտարարվեն, թե այս անգամ ինչ կարգելեն Ռուսաստանին:


Նշվում է, որ պատժամիոցների նոր ռեժիմի հեղինակն այս անգամ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան են: Նրանք ՌԴ-ի դեմ սանկցիաներ կիրառելու փաթեթ են մշակել
Սիրիայում և Սոլսբերիում քիմիական հարձակումներից հետո:

Նկատենք, որ Ռուսաստանին «պատժելուց» բացի, Մեծ Բրիտանիան նաև շնորհակալություն կհայտնի այն երկրներին, որոնք մեծ ջանքեր են կիրառել քիմիական զենքի կիրառման դադարեցնելուն՝ Լեհաստանին, Չեխիային, Հունգարիային, Սլովակիային, Սլովենիային և այլն:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1774

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ